Սպանության փորձ կատարելու կասկածանքով ձերբակալվել է Գյումրի քաղաքի 33-ամյա բնակիչը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 15, 24News

ՔԿ

2021թ. մարտի 15-ին՝ ժամը 14:20-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Մուշ 2 թաղամասի շենքերից մեկի բակում նույն քաղաքի բնակիչ, 33-ամյա տղամարդը անձնական հարցերի շուրջ վիճաբանել է հարևանի, նրա հորաքրոջ որդու և նույն հարևանի կնոջ հետ, որի ընթացքում երկու և ավելի անձանց ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, իր մոտ եղած դանակով հարվածներ է հասցրել վերջիններիս։ Դեմքի, որովայնի, պարանոցի, աջ ձեռքի շրջաններում ստացած մարմնական վնասվածքներից հարևանը մահացել է տեղում, իսկ վերջինիս կինը, որը վնասվածք է ստացել պարանոցի շրջանում, և հորաքրոջ որդին՝ ձեռքի շրջանում ստացած մարմնական վնասվածքով, տեղափոխվել են «Գյումրի բժշկական կենտրոն» և բժշկական միջամտության արդյունքում նրանց կյանքը փրկվել է։ 

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ (սպանության փորձ) հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով։

Կատարվել է դեպքի վայրի զննություն, հարցաքննվել են մի շարք անձինք, առգրավվել են դեպքի պահին տուժողների հագին եղած հագուստները։ 

Իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում 33-ամյա տղամարդը բերման է ենթարկվել և hիշյալ հանցագործությունը կատարելու կասկածանքով ձերբակալվել: 

Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են դատաբժշկական, դիակի դատաբժշկական փորձաքննություններ։ 

Դեպքի բոլոր հանգամանքները պարզելու նպատակով հանձնարարություններ են տրվել հետաքննության մարմնին:

Նախաքննությունը շարունակվում է:

--00--ԱՀ