Գորիսի տարածաշրջանի ավտոճանապարհներին խիտ մառախուղ է, տեսանելիությունը՝ 10-30 մետր

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 15, 24News

․

ՀՀ «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ը տեղեկացնում է, որ մարտի 15-ին՝ ժամը 20։00-ի դրությամբ‚ Թալինի, Անիի, Արթիկի, Ախուրյանի, Աշոցքի, Սևանի, Արագածի, Ապարանի, Թումանյանի տարածաշրջաններում ձյուն է տեղում, իսկ Աբովյանի, Հրազդանի տարածաշրջաններում՝ ձնախառն անձրև։

Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։

Գնդեվազ-Ջերմուկ ճանապարհահատվածը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։
Գորիս-Սիսիան ճանապարհահատվածում տեղ-տեղ մերկասառույց է։

Գորիսի տարածաշրջանի ավտոճանապարհներին խիտ մառախուղ է, տեսանելիությունը՝ 10-30 մետր։
Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

«Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով»,- ասված է ՀՀ «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ի տարածած հաղորդագրության մեջ:

--00--ԱՀ