41-ամյա ադրբեջանցի տղամարդ է պայթել ականի վրա

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 15, 24News

հասարակական

Մարտունու շրջանում ադրբեջանցի տղամարդը պայթել է ականի վրա։ Այս մասին հայտնում է Republic of Artsakh Telegram-ալիքը։ Մարտի 13-ին, երբ 41-ամյա Իման Բախշալիևը զբաղվել է գյուղատնտեսական աշխատանքներով, կողքին ական է պայթել։ Տղամարդուն ոտքը ծնկից ներքև անդամահատել են։

Հիշեցնենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ ադրբեջանիցիները օկուպացված տարածքներում վիրավորվում կամ մահանում են ականի պայթյունի հետևանքով։