Մինչև հունիսի 1-ը պետք է ընտրություններ լինեն․ Մարուքյանը ներկայացնում է ԼՀԿ դիրքորոշումը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 15, 24News   

Հանրապետության նախագահն արտահերթ ընտրություններն է տեսնում որպես ներքաղաքական ճգնաժամի հանգուցալուծում։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։

«Արտահերթ ընտրությունների վերաբերյալ կոնսենսուսի հնարավորություն կա, բայց կոնսենսուս դեռ չեմ կարող ասել՝ հաստատ կա։ Ինձ և մեր կուսակցության համար մինչև հունիսի 1-ն ընտրությունները պետք է ավարտված լինեն, ինչը նշանակում է, որ առաջիկա 10 օրվա մեջ Խորհրդարանի լուծարման գործընթացը պետք է մեկնարկի»,- ասաց Մարուքյանը։

Ըստ պատգամավորի՝ ընտրությունների գնալու կամք կարծես թե կա, սակայն, Մարուքյանի հավելմամբ՝ եթե ընտրությունները կայանան հունիսի 1-ից ուշ, իրենք չեն երաշխավորի, որ Խորհրդարանում առաջադրումներ չեն լինի․

«Մեր կոնսենսուսը կարող է կայանալ, եթե այն տեղի ունենա մինչև հունիսի 1-ը»։

--00—ՄՀ