Արցախում կամավոր զենք զինամթերք է կամավոր հանձնվել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 15, 24News     

Արցախ

2021 թվականի մարտի 8-ից 14-ն ընկած ժամանակահատվածում ԱՀ ոստիկանության ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնում ճանապարհատրանսպորտային պատահարի մասին ստացվել է 6 հաղորդում, որից երկուսը Ստեփանակերտում, մեկը՝ Մարտակերտի շրջանում, երկուսը՝ Ասկերանի շրջանում: ՃՏՊ-ի հետևանքով մահվան ելքով 2 դեպք է արձանագրվել ևս 2-ը տուժել են և մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց:

Անցած շաբաթվա ընթացքում հանրապետության տարածքում շմոլ գազից թունավորման 6 դեպք է գրանցվել: Թունավորումների դեպքերի հետ կապված «Արցախգազ» ընկերությունը շարունակում է պրոֆիլակտիկ ստուգումներ իրականացնել գազ սպառողների շրջանում: Շմոլ գազի թունավորումից դժբախտ ելքով դեպքեր չեն արձանագրվել:

ԱՀ ոստիկանության ծառայողների՝ բնակչության շրջանում իրականացված բացատրական աշխատանքների արդյունքում, հանրապետության տարածքում արձանագրվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 12 դեպք:
Շաբաթվա կտրվածքով հերթապահ մասում գրանցվել է գողության 3 հաղորդում:

Բացահայտվել է նախկինում կատարված հանցագործությունների 3 դեպք:
ՆԳ նախարարության ոստիկանները շարունակում են ծառայությունն իրականացնել ուժեղացված ռեժիմով:

--00—ՄՀ