Հենրիխ Մխիթարյանը խաղադաշտ կվերադառնա 2-3 շաբաթից

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 14, 24News

հենրիխ

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խաղադաշտ կվերադառնա 2-3 շաբաթից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում են իտալական ԶԼՄ-ները: Մխիթարյանը, ով վնասվածք էր ստացել Եվրոպայի լիգայի «Շախտյոր»-ի դեմ առաջին խաղում, ունի աջ սրունքի մկանային վնասվածք: Նա նորից կխաղա 2-3 շաբաթից, ինչի արդյունքում կիսապաշտպանը չի կարողանա օգնել ընտրունին աշխարհի առաջնության ընտրական փուլի առաջիկա մի քանի հանդիպումներում:

Հայաստանի ընտրանին մարտի 25-ին ընտրական փուլի շրջանակներում կմրցի Լյուքսեմբուրգի հետ:

--00--ԱԹ