Օնիկ Գասպարյանի հայտնի պատմության մեկնարկից հետո սպասում էի, որ հերթը կհասնի Թաթոյանին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 14, 24News

սոֆյա

ԱԺ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Հարգելի՛ հայրենակիցներ,

ինչպես գիտեք մի քանի օր կրկին Արցախում էի մի շարք կարևոր ծրագրերով, որոնցից մեծ մասի մասին հանրային չեմ կարող գրել՝ ելնելով անվտանգությունից և հետագայում մի քանի անձանց քաղաքական ինքնահաստատումից զերծ մնալու համար, բայց նշեմ, որ սոցիալական և առողջապահական ու կրթական հարցերով կրկին սկսել ենք մեկնարկել կիսատ թողած գործերը և մի շարք այլ կարևոր նախաձեռնություն ենք անում, որոնց արդյունքները հետագայում կհրապարակեմ:

Արցախում կապի` ոչ այնքան բարվոք լինելու պատճառով շատ հարցերից զերծ եմ մնացել, սակայն ծանոթացա ՄԻՊ-ի հանդեպ կառավարության քայլերին և չզարմացա, քանի որ սպասում էի: Չի կարող չհետապնդվել աշխատող և արագ արձագանքող մարդը:

Օնիկ Գասպարյանի հայտնի պատմության մեկնարկից հետո սպասում էի, որ հերթը կհասնի Թաթոյանին, հոտառությունս չդավաճանեց և շատ արագ անցում եղավ, բայց բոլորս ենք տեսել ՄԻՊ -ի աշխատանքը և բոլորս պարտավոր ենք պաշտպանելու հետապնդումից ,որպեսզի արդարությանը վերականգնվի:

Հետևողական եմ լինելու գործընթացին և ամեն քայլ կատարելու եմ, որ վերջին կայացած կառույցի դուռն էլ չփակեն: Սպայի պատիվը գետնով տվողը , չի կարող հարգել մարդու աշխատանքը»:

--00--ԱԹ