Երևանում թալանել են «Պարտեզ» ռեստորանը. տնօրենի աշխատասենյակից գողացել են 10 հազար դոլար

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 13, 24News

1

Ոստիկանության էրեբունու բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում մարտի 10-ին ոստիկանության Էրեբունու բաժին Երևանի բնակիչ՝ 64-ամյա Ռոբերտ Սիմոնյանի ահազանգի փաստով, գրում է shamshyan.com-ը:

Վերջինս ոստիկաններին հայտնել է, որ այս տարվա մարտի 7-ի՝ ժամը 16։00-ից, մինչև մարտի 9-ը ընկած ժամանակահատվածում բանալիով բացել են Դավիթ Բեկի փողոցում գործող իրեն պատկանող «Պարտեզ» ռեստորանային համալիրի դուռը, ապա մտել այնտեղ և իր աշխատասենյակից հափշտակել խոշոր չափի գումար։

Ըստ աղբյուրի՝ Ռ. Սիմոնյանը, որը նշված ռեստորանային համալիրի տնօրենն է, հայտնել է նաև, որ գողացել են 10 հազար դոլար և հայտնել է նաև ենթադրյալ կասկածյալի անունը։ Էրեբունու ոստիկանները ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ ենթադրյալ կասկածյալին և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։ 

--00—ԼՄ

--00—ԼՄ