Փաշինյանի նպատակը մեզ օրակարգից շեղելն է, այլապես ընտրություն կաներ առանց ԲՀԿ-ի ու ԼՀԿ-ի

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 13, 24News

Շատ շուտ է խոսել ընտրությունների մասին։ Մինչև ընտրությունները պետք է տեղի ունենա վարչապետի հրաժարական, խորհրդարանի լուծարում, այնուհետև ընտրություններ։ Եթե այդ երկու պրոցեսները կավարտվեն և վերջնական տեղի կունենա ընտրություն, այդ ժամանկա կխոսենք, կհայտնեք մեր դիրքորոշումը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ անդամ Իշխան Սաղթելյանը։

«Իմ տպավորությամբ Փաշինյանն ընտրություն չի ուզում, ձևական օրակարգ է մեջտեղ բերել հարցերը շեղելու համար։ Եթե ուզում է ընտրություն, այն նշանակելու համար «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների օժանդակության կարիքը չունի։ Կարող է վաղը գալ, հրաժարական տալ, խորհրդարանը լուծարի, նշանակի ընտրություն»,- ասաց Սաղաթելյանը։

--00—ԼՄ