Ռուս խաղաղապահները Արցախում ականազերծել են շուրջ 1623 հա տարածք

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 13, 24News

հասարակական

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության միջազգային ականազերծման կենտրոնի մասնագետները շարունակում են Լեռնային Ղարաբաղում ականազերծման և պայթյունավտանգ իրերի հայտնաբերման ու վնասազերծման աշխատանքները: Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական կայքը:

Ռուս խաղաղապահները մեկ օրվա ընթացքում ականազերծել են 17 հա տարածք, 5 կմ ճանապարհ, 9 շինություն, հայտնաբերել և վնասազերծել՝ 19 պայթյունավտանգ առարկա:

«Ընդհանուր առմամբ, 2020 թ. նոյեմբերի 23-ից չպայթած զինամթերքից մաքրվել է 1 640 հա տարածք, 513 կմ ճանապարհ, 1 586 շենք-շինություն, այդ թվում՝ 30 սոցիալական նշանակության օբյեկտ, հայտնաբերվել և վնասազերծվել է 25 173 պայթունավտանգ առարկա»,- ասված է հաղորդագրությունում:

--0--ԿԿ