Նիկոլ Փաշինյանն ու Արմեն Սարգսյանն այսօր կհանդիպեն

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 13, 24News

Փաշինյան Սարգսյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ նախագահի կողմից նախաձեռնած քննարկումների շրջանակում այսօր հանդիպում կունենա նախագահ Արմեն Սարգսյանի հետ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը:

Հիշեցնենք, որ նախագահը քաղաքական ուժերին հանդիպման-քննարկման էր հրավիրել: Նախագահի առաջարկն ընդունել էին միայն «Իմ քայլը» և «Լուսավոր Հայաստան»-ը: ԲՀԿ-ն և «Հայրենիքի փրկության շարժումը» համաձայնել էին հանդիպել միայն սեփական օրակարգով:

Նախագահ Արմեն Սարգսյանը երեկ հայտարարեց, որ շարունակելու է իր ջանքերը և պատրաստ է առանձին հանդիպումներ ունենալ ինչպես հրավիրվածների, այնպես էլ Ազգային ժողովի խմբակցություններում չընդգրկված պատգամավորների և արտախորհրդարանական տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ:

--00--ԱԹ