Ձերբակալվել են 50-ամյա և 39-ամյա քաղաքացիներ. կասկածվում են 50մլն դրամ հափշտակելու մեջ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 12, 24News

ձերբակալություն

Այսօր ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները Կոտայքի մարզում  իրականացրել են հատուկ օպերացիա:

Ինչպես հայտնում է ֆոտոոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերացիայի արդյունքում Զովունի գլուղում գտնվող գազալցակայաններից մեկում ոստիկանները վնասազերծել և այդտեղից ոստիկանության կենտրոնական բաժին են բերման ենթարկել  Երևան քաղաքի բնակիչներ, 50-ամյա Արմեն Հ.-ին և 39-ամյա Էդգար Ս.-ին: 

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վերջիններս կասկածվում են փետրվարի  22-ին Երևանի կենտրոն վարչական շրջանում Քաջազնունի  6/7 հասցեում գործող տարադրամի փոխանակման կետից զենքի և նռնակի սպառնալիքի տակ 50 մլն դրամ հափշտակելու մեջ: 

Ֆոտոլրագրողի  տեղեկություններով՝ նրանք ձերբակալվել են:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

--00--ԱՀ