Ծառուկյանը վերջնաժամկետ է տվել Փաշինյանին․ «Հրապարակ»

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 12, 24News     

․

«Հրապարակ» թերթը գրում, է. «Մինչ ԲՀԿ-ական որոշ պատգամավորներ երեկ վստահեցնում էին՝ արտահերթ ընտրությունների օրակարգով Գագիկ Ծառուկյան-Նիկոլ Փաշինյան հանդիպման հարցը կուսակցությունում դեռեւս չի քննարկվել, եւ դեռ հայտնի չէ՝ կլինի այդ հանդիպումը, թե ոչ, մեր տեղեկություններով, սակայն,  Ծառուկյանը վերջնաժամկետ է ներկայացրել Նիկոլ Փաշինյանին՝ եթե համաձայն է մայիս-հունիս ամիսներին արտահերթ ընտրությունների գնալ, ապա իրենց հանդիպումը կարող են կազմակերպել շաբաթ օրը, եթե ոչ, ապա երկխոսության կամուրջներն այրված կարող է համարել։

Ուշագրավ է, որ վերջին օրերին տեղեկություններ ենք ստանում, որ իշխանությունները բանագնացներ են ուղարկում ձայն բերող թաղային տարբեր հեղինակությունների մոտ եւ փորձում են հասկանալ, թե ով եւ ինչ չափով կաշխատի իշխանության օգտին։

Փաշինյանը «գույքագրում» է ունեցած-չունեցածը, որ հասկանա, թե ինչ պատասխան տա Գագիկ Ծառուկյանին։ Իսկ Ծառուկյանն այսօր պատասխանելու է մի խումբ լրագրողների հարցերին եւ հրապարակելու է իր դիրքորոշումը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

--00--ԱՀ