Փաշինյանին սատարողներն իրենց «կոտլետի» համար են դա անում․ Ռուսլան Բաղդասարյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 11, 24News

ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի դուրս գալով՝ քաղաքական ճգնաժամը չի թուլանում, ընդհակառակը՝ ավելի է սրվում։ Այս կարծիքին է ՀՀԿ խորհրդի անդամ Ռուսլան Բաղդասարյանը։  

Նա հանգուցալուծումը տեսնում է բացառապես վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականից հետո։  
«Մեր խնդիրը Գլխավոր շտաբի շուրջ ստեղծված հարցը չէ, այլ պետության հետ տեղի ունեցողը։ Ժողովրդի քվեն կեղծ օրակարգ է, որը Փաշինյանն է գցել ժողովրդի գրպանը։ Նա կապիտուլյացիա է ստորագրել և պարտավոր է գնալ։ Ինքը պատրաստ լինի, թե ոչ՝ գնալու է։ Նրան կարող է փոխարինել ցանկացածը, ով դավաճանություն չի արել մեր երկրի դեմ»,- ասել է նա։

Շարունակությունը՝ տեսանյութում։

--0--ԿԿ