Փլուզվել է «Քաղաքատեղի Արտաշատ» հուշարձանի ուրարտական աղյուսե պարսպապատը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 11, 24News

նկար

ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ից հայտնում են՝ փլուզվել է «Քաղաքատեղի Արտաշատ» հուշարձանի ուրարտական աղյուսե պարսպապատը:

««Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ՊՄՊ Արարատի մարզային ծառայության աշխատակիցները Լուսառատ համայնքի «Քաղաքատեղի Արտաշատ» հուշարձանի տարածք կատարած շրջայցի ընթացքում արձանագրել է, որ առատ տեղումների հետևանքով տեղ-տեղ փլուզվել է ուրարտական աղյուսե պարսպապատը:

Մ/ծ պետ Ռոման Կարապետյանը ահազանգել է ՊՈԱԿ»,- ասվում է ՊՈԱԿ-ի Ֆեյսբուքի գրառման մեջ:

նկար
նկար

--00—ԼՄ