Յուրի Ջորկաեֆը Երևանում ծանոթացել է Խոակին Կապառոսի հետ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 10, 24News

սպորտ

Ֆրանսիայի հավաքականի կազմում ֆուտբոլի աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Յուրի Ջորկաեֆը Երևանում է: 

Մարտի 11-ին աշխարհահռչակ ֆուտբոլիստն, ով այժմ զբաղեցնում է ՖԻՖԱ-ի հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնը, այցելել է ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիա, hաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը:

ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են հայկական ֆուտբոլի զարգացման հեռանկարները և ներդրումային ապագա ծրագրերը: Յուրի Ջորկաեֆը նաև ծանոթացել է Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի և նրա մարզչական շտաբի անդամների հետ:  

--0--ԿԿ