Փաշինյանի օգնականը Ռուբեն և Ռաֆիկ Հայրապետյանների մասին ապօրինի տեղեկություն է հավաքում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 11, 24News  

Մակինյան

Փաստաբան Ամրամ Մակինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ նշելով, որ Փաշինյանի օգնական Աննա Վարդապետյանն ապօրինի հանձնարարում է Ռուբեն և Ռաֆիկ Հայրապետյանների քաղաքական հետապնդման դեպքերով գործին չառնչվող տեղեկատվություն հավաքել:

«Ես էլ մտածում եմ, թե մեկ այլ քննիչն ինչու է ակնհայտորեն դուրս գալիս քրեական գործով պարզաբանման ենթակա հարցերի շրջանակից. փաստորեն Նիկոլ Փաշինյանի օգնական Աննա Վարդապետյանն է ապօրինի հանձնարարում քաղաքական հետապնդման դեպքերով գործին չառնչվող տեղեկատվություն հավաքել…

Այս հարցը նույնպես Ա.Վարդապետյանի վերաբերյալ քրեական գործով պարզաբանման կարիք ունի»,- գրել է Մակինյանը և կից հրապարակել իր պատասխանը ՀԿԳ քննիչ Ա. Ղազարյանին: 

Մակինյան

 --00—ՄՀ