Նալբանդյանը նշանակվել է «Օլիմպիակոս» - «Արսենալ» հանդիպման մրցավարների տեսուչ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 11, 24News

նալբանդյան

Հայաստանից Կարեն Նալբանդյանը նշանակվել է Եվրոպայի լիգայի «Օլիմպիակոս» - «Արսենալ» հանդիպման մրցավարների տեսուչ: Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն:

Մարտի 12-ին՝ Աթենքում, կկայանա ՈՒԵՖԱ Եվրոպայի լիգայի 1/8-րդ եզրափակչի «Օլիմպիակոս» (Հունաստան)- «Արսենալ» (Անգլիա) հանդիպումը։ ՀՖՖ տեսուչ Կարեն Նալբանդյանը նշանակվել է հանդիպման մրցավարների տեսուչ:

 --00—ՄՀ