Արցախում զինամթերքի պայթեցման աշխատանքները շարունակվում են

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 11, 24News 

Արցախ

ԱՀ ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայությունն իրազեկում է, որ չպայթած զինամթերքների վնասազերծման աշխատանքներ են նախատեսվում Մարտունի և Մարտակերտ քաղաքների, Մարտակերտի շրջանի Մոխրաթաղ, Մաղավուզ, Մեծ Շեն և Վարնկաթաղ գյուղերի, ինչպես նաև Ասկերանի շրջանի Խնածախ և Այգեստան գյուղերի մոտակայքում:

Պայթյունի ձայներ լսելու դեպքում խնդրում ենք խուճապի չմատնվել:
Տեղեկատու հեռախոս՝ 911:

 --00—ՄՀ