Հադրութի և Վարանդայի ուղղություններով մերկնարկել է աճյունների և անհետ կորածների որոնումը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 11, 24News

որոնում

ԱՀ ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայությունն իրազեկում է, որ զոհված զինծառայողների աճյունների և անհետ կորած զինծառայողների որոնողական աշխատանքներն այսօր իրականացվում են 2 ջոկատով՝ Հադրութի  և Վարանդայի (Ֆիզուլի) ուղղություններով, հայտնում է ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾ-ն։

Նշենք, որ զինադադարից հետո այդ աշխատանքների արդյունքում, Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներից հայտնաբերվել է ընդհանուր 1496 աճյուն, որից 6-ը երեկ՝ մարտի 10-ին:

--00—ԼՄ