ԳՇ պետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Ստեփան Գալստյանը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 10, 24News

ԳՇ

Համաձայն ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի հրամանի՝ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի պաշտոնի թափուր լինելու պայմաններում գլխավոր շտաբի բնականոն կենսագործունեությունն ապահովելու նպատակով, ԳՇ պետի պարտականությունների կատարումը ժամանակավորապես հանձնարարվել է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ստեփան Գալստյանին։ Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից:

Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հայտարարեց, որ Օնիկ Գասպարյանն իրավունքի ուժով ազատվել է ԶՈւ ԳՇ պետի պաշտոնից։ Փաշինյանը դիմել է ՀՀ նախագահին ԳՇ պետի պաշտոնում Արտակ Դավթյանին նշանակելու համար, բայց նախագահը դեռ չի ստորագրել հրամանագիրը։

--00--ԱԹ