Փաշինյանն ու Արտակ Դավթյանը ցանկանում են վերջնական տապալել երկիրը. Մովսես Հակոբյան 

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 10, 24News

1

«Կարծում եմ, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ԳՇ նախկին պետ Արտակ Դավթյանը (խմբ․՝ վարչապետը միջնորդություն է ներկայացրել նրան ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի պաշտոնում նշանակելու համար) միասին անելիք ունեն՝ մեր երկրի վերջանական տապալումը»։ Այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց գեներալ-գնդապետ, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ, նախկին գլխավոր ռազմական տեսուչ Մովսես Հակոբյանը։

Անդրադառնալով ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի պաշտոնավարման հարցին՝ Հակոբյանն ասել է, որ նա համարվում է ազատված իր պաշտոնից։

24News-ը փորձել է կապ հաստատել նաև Արտակ Դավթյանի հետ իր՝ հնարավոր նշանակման միջնորդության վերաբերյալ մեկնաբանություն ստանալու համար, բայց զանգերը մնացել են անպատասխան։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարություն է տարածել, որ Օնիկ Գասպարյանը ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի պաշտոնից իրավունքի ուժով ազատված է։ Օնիկ Գասպարյանն էլ վերահաստատել է իր նախկին դիրքորոշումը՝ պաշտոնից ազատման ողջ գործընթացը համարելով հակասահմանադրական և պահանջելով Փաշինյանի հրաժարականը։

--00—ԼՄ