Թաթուլ Կրպեյանի անվան զբոսայգու տարածքում հայտնաբերվել են հացենու հատված ծառի կոճղեր. ԲԸՏՄ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 10, 24News 

կոճղ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Երևանի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից ոստիկանությունից ստացված գրության հիման վրա Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի Թաթուլ Կրպեյանի անվան զբոսայգու տարածքում հայտնաբերվել են հացենի տեսակի 4 հատված ցցաչոր ծառի կոճղեր։ Բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման չափը կազմում է 512․500 ՀՀ դրամ։

Գործի նյութերն ուղարկվել են ոստիկանության Երևան քաղաքի վարչության Նոր Նորքի բաժին։

 --00—ՄՀ