ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 10, 24News
Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ին թվագրված եռակողմ հայտարարության իրականացման շրջանակում ռուս խաղաղապահները շարունակում են աջակցել Լեռնային Ղարաբաղում խաղաղ կյանքի վերականգնմանը, հայտնում է ՌԴ ՊՆ-ն:
Աղբյուրը հիշեցնում է, որ ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունքում Ամարասի վանքը հայտնվել է Լեռնային Ղարաբաղում կողմերի սահմանազատման գծի մոտակայքում:
ՌԴ ՊՆ-ն նաև հիշեցնում է, որ ռուս խաղաղապահներն ապահովել են ավելի քան 20 ուխտավորի հերթական խմբի անվտանգությունը, որոնց Ստեփանակերտ քաղաքից ուղեկցել են Ամարասի քրիստոնեական վանք և հետ:
Տեսանյութը՝ այստեղ։
--00—ԼՄ