Վահե Ղազարյանի ղեկավարած կառույցը 0 կապ ունի հասարակական կարգի պաշտպանության հետ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 9, 24News 

Արփինե Հովհաննիսյան

Ոստիկանության գործողությունները բացարձակ չէին համապատասխանում իրավիճակին: Վահե Ղազարյանի ղեկավարած կառույցը արդեն վաղուց զրո կապ ունի հասարակական կարգի պաշտպանության հետ ու դարձել է դավաճանի անձնական օգտագործման թիկնազորը: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը։

Նա, մասնավորապես, նշել է.

«Քաղաքացիները, որոնց թվում եւ ես, մայթով քայլում էինք դեպի վերեւ, որից հետո սկսվեց ոստիկանական հիստերիկ բեսպրեդելը, բրդբրդել, բղավել եւ այլն:

Ոստիկանության գործողությունները բացարձակ չէին համապատասխանում իրավիճակին: Վահե Ղազարյանի ղեկավարած կառույցը արդեն վաղուց զրո կապ ունի հասարակական կարգի պաշտպանության հետ ու դարձել է դավաճանի անձնական օգտագործման թիկնազորը: Ոչ ոք չի մոռացվելու ու ոչինչ չի մոռացվելու:

Ամբողջական տեսանյութը լայվերով երեւում է»։

Նշենք՝ ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիները Դեմիրճյան փողոցի հատվածում վրաններ են տեղադրել եւ փակել են Ազգային ժողովի մուտքը։ Ոստիկանները զինված են վահաններով  եւ սաղավարտներով եւ շարքերով փորձում էին քայլ առ քայլ առաջ գալ․ տպավորություն է, որ փորձում են այդ կերպ բացել փողոցը։ Քաղաքացիները նրանց գործողություններին արձագանքում են սուլոցներով եւ «Ամոթ» վանկարկելով։

--00--ԱՀ