Վարչապետը Ալիևին հայհոյի, թե գերիների հարցը լուծի, ո՞րն եք ուզում, կողմնորոշվե՛ք

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 9, 24News

Պատերազմի ավարտից հետո 66 ռազմագերի արդեն վերադարձվել է։ Այնպես որ, սա շարունակական պրոցես է։ Այս մասին 24TV-ի եթերում ասել է ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը:

Հարցին՝ ինչու՞ Փաշինյանը չի պատասխանում Ադրբեջանի նախագահի հոխորտանքներին ու հայհոյանքներին, բանախոսը նկատել է՝ դուք հիմա ո՞րն եք նախընտրում․ ուզում եք ռազմագերիների հա՞րցը լուծվի, թե՞ ՀՀ վարչապետը Ալիևին պատասխան հայհոյանքներ տա:

Նա նաև նշել է, որ ԳՇ-ում կան ՀՀ սահմանների ռազմական քարտեզներ, որոնք գրեթե մետրի ճշտությամբ են, հետևաբար զորքերը տեղակայված են ըստ այդ քարտեզների սահմանագծված տեղերի։ Եղոյանը պնդել է, որ Սյունիքում ոչ մի կտոր հող չի զիջվել թշնամուն:

Բանախոսն անդրադարձել է նաև ԳՇ-իշխանություն լարվածությանը և արտաքին քաղաքական զարգացումներին։

Մանրամասները՝ տեսանյութում: