Ոստիկանությունը պետք է սթափվի. Փաշինյանին պետք է ձերբակալել. Մարգարիտ Եսայան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 9, 24News

ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը քաղաքական ստեղծված իրավիճակի լուծումը տեսնում է ավելի կոշտ քայլերի միջոցով։ Ըստ նրա՝ լուծումներից մեկն այն կլիներ, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ձերբակալվեր։

Թե ի՞նչ նկատի ունի նախկին պատգամավորը կոշտ քայլեր ասելով՝ պարզաբանել է, որ ինքը քաղաք տանկեր, ԲՏՌ-ներ մտցնելու մասին չի խոսում, այլ այն բանի, որ դատախազությունը մտնի ու ձերբակալի Փաշինյանին։

Ըստ նրա՝ դատախազությունը դա չի անում, քանի որ գտնվում է իշխանության վերահսկողության ներքո։

Շարունակությունը՝ տեսանյութում։

--0--ԿԿ