1-ին զորամիավորումում տեղի է ունեցել նորակոչիկների երդման հանդիսավոր արարողությունը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 9, 24News 

ю

1-ին զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերից մեկում տեղի է ունեցել նորակոչիկ զինծառայողների երդման հանդիսավոր արարողություն: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից:

Նորակոչիկները երդվել են անձնվիրաբար ծառայել հայրենիքին, անվերապահորեն կատարել վերադաս հրամանատարության հրամաններն ու լինել հայոց բանակի արժանի զինվորներ:

Ստորաբաժանումների հրամանատարները խաղաղ ծառայություն են մաղթել զինվորներին և հորդորել խստագույնս պահպանել անվտանգության կանոնները։

--00--ԱՀ