Հաղպատում շչակ է գործարկվելու

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 9, 24News

էլեկտրաշչակ

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ վաղը՝ մարտի 10-ին, ժամը 11:00-ին Ալավերդի խոշորացված համայնքի Հաղպատ բնակավայրում իրականացվելու է «Քաղաքացիական պաշտպանության միջոցառումների կազմակերպումն ու իրականացումը» թեմայով գործնական միջոցառում, որի ընթացքում գործարկվելու է շչակը:

Նախարարությունը նախապես հայցում է քաղաքացիների ներողամտությունը, խնդրում չանհանգստանալ:

--00--ԱԹ