Նախագահը և Օնիկ Գասպարյանն անհրաժեշտության դեպքում զրուցում են. միջնորդի կարիք չկա

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 9, 24News

1.jpg

Որոշ լրատվամիջոցներ տարածել են հերթական ապատեղեկատվությունը, թե իբր նախագահ Արմեն Սարգսյանը միջնորդ է ուղարկել ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի մոտ՝ համոզելու հրաժարական տալ: ՀՀ նախագահի աշխատակազմից հերթական անգամ փաստում են, որ սույն տեղեկատվությունն ակնհայտ կեղծիք է և ընդհանրապես չի համապատասխանում իրականությանը: 

Նախագահ Սարգսյանը և Օնիկ Գասպարյանն անհրաժեշտության դեպքում հանդիպում և զրուցում են,  ինչի մասին տրվում է համապատասխան պաշտոնական տեղեկություն: Ուստի որևէ  միջնորդի, առավել ևս կեղծ միջնորդի կարիք չկա:

Եվս մեկ անգամ հորդորում ենք ձեռնպահ մնալ ակնհայտ սուտ տեղեկատվություն տարածելուց:

--00--ԱԹ