Սեյրան Օհանյանի առողջական վիճակը վատացել է․ Քոչարյանի ու մյուսների գործով նիստը հետաձգվեց

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 9, 24News

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը (Շենգավիթի նստավայր), դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, այսօր մեկ շաբաթով հետաձգեց սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով նիստը։ Այս մասին հայտնում են ՀՀ երկրորդ նախագահի փաստաբանական թիմից:

Նիստին ներկա չէր պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։ Վերջինիս պաշտպան Կարեն Մեժլումյանը տեղեկացրեց, որ նա վատառողջ է։

Հաշվի առնելով, որ առանց դատավարության մասնակից Սեյրան Օհանյանի լսումները չեն կարող շարունակվել, նիստը հետաձգվեց մինչև մարտի 16-ը՝ ժամը 13։00։

--0--ԿԿ