Կքննարկենք՝ ինչու է նախագահը վախենում վարչապետից ու ժելեի պես դիրքորոշում փոխում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 9, 24News

Այսօր առավոտից մի խումբ հասարակական գործիչներ ակցիա էին իրականացնում ՀՀ նախագահի նստավայրի մոտ՝ պահանջելով Արմեն Սարգսյանից դիմել ՍԴ՝ վիճարկելու վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությունը՝ աշխատանքից ազատել ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին։  
«Պետության գլուխը պետք է գործի դնի իր լիազորությունները․ սահմանադրական մարմինների միջև վեճ է առաջացել։ Այսօր վերջին օրն է, բայց նախագահը չի շտապում ՍԴ դիմել, անգործության ճանապարհն է ընտրել, բոլորիս բախտի քմահաճույքին է թողել։ Եթե իրականում այդպես լինի, բացահայտելու ենք նրա վախերը, կքննարկենք՝ ինչու է նախագահը վախենում վարչապետից ու ժելեի պես դիրքորոշում փոխում։ Եթե նրան վախեցնում են երկքաղաքացիությունով, նույն բանը մենք էլ կարող ենք անել՝ ավելի բաց հարթակներով», - նշեց ակցիայի կազմակերպիչներից Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը։ 

Զոհրաբյանը նաև տեղեկացրեց, որ Հանրապետության նախագահին պահանջի ներկայացում են նախաձեռնել հետևյալ անձանցով՝ Ռոման Ռուստամի Գասպարյան, Ռուբեն Մելքոնյան, Զինավոր Մեղրյան, Վահագն Չախալյան և Արա Զոհրաբյան:

Դրանից հետո նախագահի աշխատակազմին փոխանցեցին ՍԴ դիմելու պահանջը․ «Կա՛մ Նիկոլ Փաշինյանը հրաժարվում է իր առաջարկից, կա՛մ էլ նախագահը ԳՇ պետի ազատման դիմումն ուղարկում է ՍԴ»։

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ