1000+ հիմնադրամը 1133 շահառուի է փոխհատուցել․ 1015-ն անհայտ կորածների ընտանիքներ են

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 9, 24News 

հիմնադրամ

«Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամը ներկայացրել է 2021թ.-ի մարտի 9-ի դրությամբ շահառուների քանակի հաշվետվությունը։

«Կամուրջ» ծրագրով հատուցվել են 1133 շահառուներ, նրանցից 118-ը վիրավորում ստացած զինծառայողներ են, որոնց բժշկական հաստատությունը տրամադրել է եզրակացություն առ այն, որ բուժման ավարտից հետո 1-ին կամ 2-րդ հաշմանդամության կարգ ստանալու հավանականությունը մեծ է։ 1015-ը անհետ կորած զինծառայողների ընտանիքներ են:  

Հիմնադրամի հիմնական շահառուների թիվը նույնպես փոփոխվել է. սեպտեմբերի 27-ին սանձազերծած պատերազմի արդյունքում զոհված ևս 121 զինծառայողների ընտանիքներ հատուցում են ստացել։ Այսպիսով ընդհանուր հատուցումների թիվը` 1862-ն է, որից 1450-ը` այս պատերազմի արդյունքում:  

«Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամը ստեղծվել է հայրենիքի սահմանները պաշտպանելիս զոհված, անհետ կորած, հաշմանդամություն ձեռք բերած մարտիկների ու նրանց ընտանիքների սոցիալական 

--00—ՄՀ