Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 26 ավտոմեքենա,37 քաղաքացու ցուցաբերել օգնություն

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 9, 24News

․

Մարտի 7-8-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 12 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում ձյան մեջ արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ:

Մասնավորապես՝ Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանում, Բյուրական գյուղում և Գեղարքունիքի մարզի Սևան, Մարտունի, Լոռու մարզի Վանաձոր, Կոտայքի մարզի Հրազդան քաղաքներում։

Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 26 ավտոմեքենա և 37 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն։

--00--ԱՀ