Շիրակի մարզում բախվել են Nissan Murano-ն ու ВАЗ 2106-ը. կան վիրավորներ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 8, 24News

․

Այսօր՝ մարտի 8-ին,  ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 14:30-ի սահմաններում Արթիկ –Ալագյազ ավտոճանապարհի 9-րդ կմ հատվածում բախվել են Արթիկ քաղաքի բնակիչներ, 25-ամյա Հայկ Շ.-ի վարած Nissan Murano մակնիշի 70-ամյա Ալբերտ Յ.-ի վարած ВАЗ 2106 մակնիշի ավտոմեքենաները:

 Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 06-ի ուղևոր, Երևանի բնակիչ, 7-ամյա Նարեկ Հ.-ին օպերատիվորեն դեպքի վար ժամանած բժիշկների հերթապահ խումբը տեղում առաջին բուժօգնությունն է ցուցաբերել, իսկ վարորդ Ալբերտ Յ.-ին տեղափոխել են «Գյումրի» բժշկական կենտրոն:

--00--ԱՀ