Սիրիայի նախագահը և տիկինը վարակվել են կորոնավիրուսով

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 8, 24News

Ասադ

Սիրիայի նախագահ Բաշար Ասադը և իր տիկինը` Ասման, վարակվել են կորոնավիրուսով: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը: 

Նշենք, որ մարտի 7-ի դրությամբ աշխարհի 111 երկրներում կատարվել է կորոնավիրուսի դեմ գրեթե 300 միլիոն պատվաստում: Կատարված ներարկումների քանակով առաջատարը ԱՄՆ-ն է, երկրորդ տեղում Չինաստանն է:

--00--ԱԹ