Նուբարաշենի տուն է այրվում. հրդեհը մարելու համար դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 8, 24News

նկար

Մարտի 8-ին՝ ժամը 13:23-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Նուբարաշենի 2-րդ փողոցի տներից մեկում և կից տնակում:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14։11-ին։

--00—ԼՄ