Սինանյանն այցելել է Տյումեն, հանդիպել հայ համայնքի հետ, եղել Սբ. Մեսրոպ Մաշտոց եկեղեցում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 8, 24News

նկար

Առաջին անգամ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն այցելել է Ուրալի հայ համայնքներ, մասնավորապես՝ Տյումեն: Տեղի հայ համայնքի նախագահ Աբրահամ Հովեյանը գլխավոր հանձնակատարին ներկայացրել է քաղաքում հայկական ամենահայտնի կենտրոնները:

Տյումենում գործում են հայկական երկու մշակութային կենտրոններ, որոնցում 500 երեխաներ սովորում են հայերեն և հայոց պատություն, ստեղծագործում և վարում ակտիվ մշակութային կյանք:

200 պատանիներից կազմված «Նաիրի» պարային համույթը հայտնի է ամբողջ քաղաքում: Հայ համայնքն աչքի է ընկնում իր լայնածավալ գործունեությամբ, տեղի իշխանությունների հետ արդյունավետ աշխատանքով, հայ մշակույթի պահպանմամբ և զարգացմամբ: Զարեհ Սինանյանն այցելել է նաև Սբ. Մեսրոպ Մաշտոց եկեղեցի և հանդիպել հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

--00—ԼՄ