ՌԴ խաղաղապահները ԼՂ-ում 25 154 պայթյունավտանգ օբյեկտ են հայտնաբերել և վնասազերծել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 7, 24News

հասարակական

Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի հումանիտար ականազերծման կենտրոնի ինժեներա-սակրավորների խմբերը շարունակում են Լեռնային Ղարաբաղի տարածքի ականազերծման աշխատանքները:

Ինչպես տեղեկացնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը, մեկ օրում մաքրվել է 17 հա տարածք, 4 կմ ճանապարհ, 5 շենք-շինություն, հայտնաբերվել և ոչնչացնելու համար դուրս է բերվել 42 պայթյունավտանգ առարկա: Ընդհանուր առմամբ, 2020 թ. նոյեմբերի 23-ից չպայթած զինամթերքից մաքրվել է 1 623 հա տարածք, 508 կմ ճանապարհ, 1 577 շենք-շինություն, այդ թվում՝ 30 սոցիալապես նշանակալից օբյեկտ, հայտնաբերվել և վնասազերծվել է 25 154 պայթունավտանգ առարկա:

Ըստ աղբյուրի՝ ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում հնարավոր միջադեպերի կանխման ջանքերը համակարգելու համար պահպանվում է շարունակական փոխգործակցությունն Ադրբեջանի եւ Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբների հետ:

--0--ԿԿ