Նախագահը ՍԴ դիմելու հարցով հստակ պատասխան չի տվել, դեռ մտածում է. Վահրամ Բաղդասարյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 7, 24News

քաղաքական

Այսօր նախագահի հետ հանդիպմանը քննարկվել է երկրում ստեղծված իրավիճակը, ԶՈՒ ԳՇ պետի պաշտոնանկության հրամանագրի հարցը:Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ ԳՄ անդամ Վահրամ Բաղդասարյանը:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, այսօր ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Հայաստանի Հանրապետական կուսակցության Գործադիր մարմնի անդամ Վահրամ Բաղդասարյանի հետ: Հանդիպումը տեղի է ունեցել Հանրապետության նախագահի հրավերով:
Վահրամ Բաղդասարյանը նշեց, որ նախագահը դեռևս հստակ պատասխան չի տվել՝ ԳՇ պետի ազատման հրամանագրի հարցով դիմելու՞ է ՍԴ, թե՝ ոչ.

«Նախագահը դեռ մտածում է ՍԴ դիմելու հարցով՝ դիմելու՞ է, թե՞ ՝ոչ կամ ե՞րբ է դիմելու: Վերջնաժամկետում կլսենք նախագահի արձագանքը»,-ասաց Բաղդասարյանը:

Վերջինս նաև նշեց, որ նախագահի որոշումից է կախված Հայրենիքի փրկության շարժման հետագա անելիքները: