Տանկերը քաղաք չեն մտնելու, պետական շենք չեն գրավելու. լուծումն ընտրություններն են

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 7, 24News

Եթե իրավիճակի շտկման քայլեր չարվեն, Գլխավոր շտաբի և կառավարության հակադրությունը կշարունակվի․ վարչապետը կփորձի նոր պետ նշանակել, գլխավոր շտաբի պետը կփորձի շարունակել պաշտոնավարել։ Արդյունքում երկրում ճգնաժամը կխորանա, որից կտուժեն անմեղ քաղաքացիներ։ Այս մասին ֆեյսբուքյան լայվի ընթացքում ասել է ՀՀ ԱԺ «Լուսավոր  Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։

Նա հիշեցրել է, որ նոյեմբերի 10-ից հետո բոլոր քաղաքական ուժերը, այդ թվում իր ղեկավարած կուսակցությունը, սպասում էին, որ իշխանությունը հրաժարական կտա,  որոշ ժամանակ անց կլինեն արտահերթ ընտրություններ։ Սակայյն դա տեղի չունեցավ։

Մարուքյանի խոսքով՝ կան ուժեր, որոնց ձեռնտու է այս իրավիճակի պահպանումը։ «Լուսավոր  Հայաստան»-ի համար դա անընդունելի է։ Էդմոն Մարուքյանի ղեկավար ուժն առաջարկում է կազմակերել արտահերթ ընտրություններ՝ հանգիստ թողնելով զինված ուժերին։ Մարուքյանը վստահ է, որ ընտրոթյունների արդյունքում Հայաստանում կլինի իշխանափոխություն, որն էլ իր հերթին կորոշի՝ ուզում է  այս գլխավոր շտաբի հետ աշխատել, թե՝ ոչ։  

«Կան ուժեր, որոնք մինչև օրս սպասում են, որ տանկերը, զորքերը պետք է մտեն քաղաք, գրավեն պետական շենքերը և իշխանություն ստանձնեն։  Բայց Հայաստանում չեղավ դա, չեղավ նաև դրա փորձը։ Հայաստանում փորձ չի եղել, ես ձեզ ասեմ՝ չի էլ լինելու»,-նշել է Մարուքյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ