Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 422, մահվան՝ 3 նոր դեպք

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 7, 24News

կորոնավիրուս

Հայաստանում մարտի 7-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 422 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 174 679-ի: 

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 2 քաղաքացի, մահացածների թիվը 3221 է:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 1 դեպք: Մարտի 7-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 825 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 3 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 4046-ի: 

Մեկ օրում առողջացածների թիվը 130 է, ընդհանուր առողջացածներինը՝ 164 784, փաստացի բուժվողներինը՝ 5849 (մեկ օրում ավելացել է 289-ով): Մեկ օրում արվել է 3361 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 751 240 թեստ:

--0--ԿԿ

Տեսանյութեր

Live

Լրահոս