Վթար Հալաբյան փողոցում. կա 2 զոհ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 7, 24News

հասարակական

Մարտի 7-ին, ժամը 04:35-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հալաբյան փողոցում` Զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության թիվ 1 տարածքային ստորաբաժանման մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։ Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը։

Պարզվել է, որ «BMW» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Ղ․, ծնված 1988 թ.) բախվել է Զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության թիվ 1 տարածքային ստորաբաժանման ճաղավանդակին և հայտնվել բակում։

Փրկարարները վարորդի դին և ուղևորին (Ա․ Խ․, ծնված 1988 թ․) դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։ Ա․Խ․-ն հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ, որտեղ գիտակցության չգալով՝ մահացել է։

Փրկարարներն ավտոմեքենան տեղափոխել են ավտոքարշակի վրա։

--0--ԿԿ

Տեսանյութեր

Live

Լրահոս