Նախագահը Հայրենիքի փրկության շարժման ներկայացուցիչների հետ հանդիպում է խնդրել․ Սաղաթելյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 6, 24News

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Հայրենիքի փրկության շարժման ղեկավարների հետ վաղվա համար հանդիպում է խնդրել: Այս մասին Բաղրամյան պողոտայում հրավիրված հանրահավաքին հայտարարեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։

«ԳՇ պետի ազատման առաջարկի հարցով ՍԴ դիմելու վերաբերյալ մինչ այս պահը վերջնական պատասխան չունենք ու ունենք ժամկետ մինչև երկուշաբթի օրը: Ձեր բոլորի անունից կդիմենք նախագահին՝ ասելով. պարոն նախագահ, Դուք անհատական և ամբողջական պատասխանատվություն ունեք երկրում ստեղծված իրավիճակի համար։ Դուք պարտավոր եք կանգնել Սահմանադրության գլխին և մինչև երկուշաբթի շատ հստակ դիմել ՍԴ՝ հակասահմանադրական ճանաչելով ԳՇ պետի պաշտոնանկությունը։ Հակառակ դեպքում Դուք անձամբ պատասխանատվություն ունեք երկրում ստեղծված իրավիճակի և հետագա ելքի համար», - նշեց նա:

Սաղաթելյանը հայտնեց` նախագահը վաղը կրկին շարժման ղեկավարների հետ հանդիպում է խնդրել։ Նա նաև քաղաքացիների անունից դիմեց ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին` հորդորելով սադրանքներին, վարչապետի ապօրինի հրահանգներին չտրվել, մնալ իր տեղում, քանի որ դա պետականությունը պահելու համար է: 

--00--ԱԹ

Տեսանյութեր

Live

Լրահոս