Հռոմի Ֆրանցիսկոս պապը պատմական հանդիպում է ունեցել Իրաքի բարձրագույն շիա հոգևորականի հետ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 6, 24News

Հռոմի պապ

Հռոմի Ֆրանցիսկոս պապը պատմական հանդիպում է ունեցել Իրաքի բարձրագույն շիա հոգևորական Այաթոլլա Ալի ալ-Սիստանի հետ ՝ աղանդավորության և բռնության պատճառով պառակտված երկրում համակեցության հզոր կոչով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Reuters-ը:

Առաջին անգամ է Հռոմի պապը հանդիպում այդպիսի ավագ շիա հոգևորականի հետ:

Սիստանիի հետ 55 րոպե տևած հանդիպումից հետո Ֆրանցիսկոս պապը շարժվել է դեպի հարավային Իրաքի հին Ուրի ավերակները, որը հայտնի է որպես Աբրահամի ծննդավայր: Նախատեսվում է Հռոմի պապի ելույթը միջկրոնական ժողովում:

--00--ԱԹ

Տեսանյութեր

Live

Լրահոս