Սոցապնախարարությունում քննարկվել են ՀՀ-ում բազմազավակ ընտանիքների արտոնության հարցերը

ԵՐԵՎԱՆ,  ՄԱՐՏԻ 6,  24News  

Սոցապ

Աշխատանքային հանդիպում եմ ունեցել ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի գործադիր ներկայացուցիչ Ծովինար Հարությունյանի հետ։

Հանդիպման ընթացքում քննարկել ենք երկրում ժողովրդագրական իրավիճակի բարելավման, բազմազավակ ընտանիքներին տրվող արտոնությունների, ծնելիության խթանման վերաբերյալ մի շարք առաջնահերթություններ։

Կարևորել ենք ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի դերն ու համատեղ աշխատանքը՝ ժողովրդագրության, գենդերային հավասարության, վերարտադրողական առողջության և երիտասարդությանն ուղղված ծրագրերի իրականացման գործում՝ էական համարելով խնդիրներին ժամանակին արձագանքը։

Հանդիպման ընթացքում հետագա սերտ համագործակցության պատրաստակամություն ենք հայտնել՝ շեշտելով համատեղ ռեսուրսների արդյունավետ օգտագործումը ցանկալի արդյունքներ արձանագրելու համար։

--00—ՄՀ