Մեր տղաները բայրաքթարների տակ են ընկել, որովհետև Նիկոլը ՀՕՊ-ի փոխարեն ՍՈւ-եր է գնել

ԵՐԵՎԱՆ,  ՄԱՐՏԻ 6,  24News  

Զոհրաբյան

Մենք պատերազմը նաեւ պարտվել ենք, որ հակաօդային պաշտպանություն չենք ունեցել. Արցախի օդը եղել է բաց։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը և կից հրապարակել տեսանյութ, որտեղ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն ավելի վաղ հայտարարել էր, թե Ադրբեջանը չի կարող սկսել լայնածավալ պատերազմ և հասնել իր նպատակին, որովհետեւ մենք ունենք հզոր հակաօդային պաշտպանություն:

Զոհրաբյանը մասնավորապես գրել է. «Մեր տղաները թուրքական բայրաքթարների մսաղացի տակ են ընկել, որովհետեւ Նիկոլը հակաօդային պաշտպանության համակարգ գնելու փոխարեն նախընտրել է իր սելֆիների համար խաղալիք ՍՈւ-եր գնել։

Էս մարդը, որ խոսում է ու ասում է, որ մենք հզոր ու անխոցելի հակաօդային պաշտպանության համակարգ ունենք եւ Ադրբեջանն ում շունն է, որ պատերազմում մեզ հաղթի, այսօր ՀՀ պաշտպանության նախարարն է»: 

 --00—ՄՀ