Հայերը հոգնել են արտասահմանյան տիկնիկավարներից, պետք չէ նրանց հրահանգել՝ ինչ անել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 5, 24News

«Հայերը հոգնել են արտասահմանյան տիկնիկավարներից, պետք չէ նրանց անընդհատ հրահանգել՝ ինչ անել։ Պարզ է մի բան, որ Հայաստանի առաջնորդը պետք է լինի ռուսամետ, ինչպես նաև հայամետ։ Մեկը բխում է մյուսից։ 44-օրյա պատերազմը ցույց տվեց, որ Հայաստանը ոչ ոք չունի Ռուսաստանից բացի»,-այս մասին ասել է ռուսաստանցի հայտնի լրագրող, Մերձավոր Արևելքի փորձագետ Աբաս Ջուման «Позиция» հաղորդման եթերում՝ զրուցելով Սերոբ Օհանյանի հետ։

«Ես դեռ կհասկանայի, եթե Ֆրանսիան և Ամերիկան միջամտեին, իսկ Մոսկվան նստեր ձեռքերը ծալած։ Այդ դեպքում հարց չկա, բայց նման բան տեղի չունեցավ»,-հավելել է Ջուման։

Ինչ վերաբերում է ներքաղաքական իրավիճակին, մեր զրուցակիցը նշել է, որ Հայաստանին անհրաժեշտ է անցումային կառավարություն, որը կարող է հանդարտեցնել կրքերը։

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ