Վիրավոր զինվորների համար նախատեսված ոտքի պրոթեզների հերթական խմբաքանակը Հայաստանում է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 5, 24News 

հումանիտար

Համահայկական դրամահավաքի միջոցներով ձեռքբերված «Ottobock» գերմանական ապրանքանիշի ոտքի պրոթեզների հերթական խմբաքանակն արդեն Հայաստանում է: Այս մասին հայտնում է Հայաստան համահայկական հիմնադրամը:

Նշվում է, որ ոտքի պրոթեզների հերթական խմբաքանակը շուտով կտեղափոխվի Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն:

--00—ՄՀ