Արա Սաղաթելյանն ազատ արձակվեց

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 5, 24News   

Սաղաթելյան

Արա Սաղաթելյանն ազատ արձակվեց։ Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ, բավարարեց ՀՀ ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանին կալանավորելու Երևանի ընդհանուր իրավասության դատատարանի դեմ պաշտպանների բողոքը։  

Արա Սաղաթելյանը կալանավորվել էր փետրվարի 19-ին։  Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ ոչ իրավաչափ էր համարել Արա Սաղաթելյանի ձերբակալությունը, արձանագրել, որ պատերազմի ժամանակ տեղեկատվության կանոնները խախտելու համար Սաղաթելյանին առաջադրված մեղադրանքում հիմնավոր կասկածը հաստատված չէ, այդուհանդերձ նրան կալանավորելու սանկցիա էր տվել։ Պաշտպանը վերաքննիչ բողոքով վիճարկել էր թե՛ հիմնավոր կասկածի, թե՛ կալանավորման հիմքերի առկայության հարցը։

 --00—ՄՀ